ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մեկնարկում է «Կորեայի մշակույթի օր» փառատոնը

Մեկնարկում է «Կորեայի մշակույթի օր» փառատոնը
10.12.2013 | 15:38

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում դեկտեմբերի 13-ին տեղի կունենա «Կորեայի մշակույթի օր» փառատոնը:

ԵՊԼՀ-ի փոքր դահլիճում կներկայացվեն կորեական ճաշատեսակներ, այնուհետև մեծ դահլիճում կշարունակվի միջոցառման մշակութային հատվածը:
Փառատոնի ընթացքում ԵՊԼՀ կորեերեն ուսումնասիրող ուսանողները կներկայացնեն տարբեր թեմաներով զեկույցներ, կորեական և հայկական ազգային պարեր, կորեական ֆիլմ և հայկական «Քաջ Նազարի» հիման վրա բեմադրած ներկայացում: Պարային ելույթով հանդես կգան նաև ՀՀ ռազմական թեքվանդոյի ֆեդերացիայի սաները:
ԵՊԼՀ կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնի դասախոս ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԵՋԼՈՒՄՅԱՆԸ irates.am-ին տեղեկացրեց, որ «Կորեայի մշակույթի օր» փառատոնն անցկացվում է արդեն երրորդ անգամ: Այս տարի փառատոնի շրջանակում ներկայացվող ֆիլմը հայ կորեական հարսանիքի մասին է, մեր «Քաջ Նազարը» ներկայացվելու է կորեերեն, կորեական թեքվանդո սպորտաձևը կներկայացվի պարի լեզվով: Սպասվում է նաև հայկական տարազի և կորեական հանբոգի ցուցադրություն: Սյուզաննա Մեջլումյանի կարծիքով` կորեական մշակույթը շատ նման է հայկականին, աչքի է ընկնում հատկապես էմոցիոնալ շեշտադրությամբ:
Հալելենք, որ փառատոնը կազմակերպել են Կորեայի հիմնադրամը և ԵՊԼՀ-ի կորեերենի և կորեական մշակույթի կենտրոնը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4203

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ